ԳլխավորԼուր

Ընտրվեցին ՍԴ դատավորներ

Սահմանադրական դատարան

Երվանդ Խունդկարյանը (Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված), Արթուր Վաղարշյանն (ՀՀ նախագահի կողմից) ու Էդգար Շաթիրյանը (կառավարության կողմից) Ազգային ժողովի պատգամավորների` այսօր կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին Սահմանադրական դատարանի դատավորներ:

Խունդկարյանը ստացավ 84, Վաղարշյանը՝ 86, Շաթիրյանը 85 ձայն։

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ընտրությանը չեն մասնակցել՝ անվանելով այն հակասահմանադրական:

Comment here