ԳլխավորԼուր

Հուզական բանականությանը նվիրված սեմինար՝ դատավորների և դատախազների համար

Հուզական բանականությանը նվիրված սեմինար՝ դատավորների և դատախազների համար

Ապրիլի 1-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ նվիրված հուզական բանականությանը, հայտնում են ակադեմիայի լրատվականից։

Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Սեմինարը, որին մասնակցում էին դատավորներ և դատախազներ, վարում էր դատական համակարգում հաղորդակցության և առաջնորդության գծով միջազգային փորձագետ Իրմա Օկրոպիրիձեն: