ԳլխավորԼուր

Դատավորներն ուխտի կգնան Էջմիածին

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու օրացույցի՝ «Դատավորի կիրակին» այս տարի նշվում է մարտի 27-ին: Այս կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը նախաձեռնում է ուխտագնացություն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Տեղեկությունը հայտնում են դատավորների միության լրատվական ծառայությունից։

Ոտքով ուխտագնացությունը կմեկնարկի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մարտի 27-ին, ժամը 9:30-ին:

Ուխտագնացությանը կարող են մասնակցել ինչպես դատավորներն, այնպես էլ բոլոր ցանկացողները:

Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Հավելենք, որ Մեծ պահքն այս տարի մեկնարկել է փետրվարի 28-ին ու կավարտվի ապրիլի 17-ին։