ԳլխավորԼուր

«Սպիտակ արեւը»՝ Էջմիածնում

Էջմիածնում՝ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում, բեմադրվել է «Սպիտակ արեւը» ներկայացումը` Հրանտ Մաթեւոսյանի եւ Սերո Խանզադյանի պատմածքների մոտիվներով։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Գրետա Մեջլումյանը, Արա Սարգսյանն ու Ժորա Գյուլումյանը վերհանեցին մեր օրերի դեպքերը, մարդկանց հույզերն ու հոգսերը՝ արվեստի լեզվով։ Ներկայացումը մտորելու, պարզ մարդկային շփումն ու հարաբերությունները վերանայելու առիթ տվեց։

Նախքան ներկայացման մեկնարկը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը քաղաքի 2706-ամյակի առթիվ պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեց Էջմիածնի զարգացման գործում ավանդ ու ներդրում ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների»,-նշված է գրառման մեջ։

Comment here