Լուր

«Մկների ժողովը» ներկայացման պրեմիերան՝ ՀՊՄՀ-ում

Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ «Մկների ժողովը» ներկայացման պրեմիերան։ Աթաբեկ Խնկոյանի համանուն ստեղծագործության բեմադրությունն իրականացած՝ Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանն այն  փորձարարություն է համարում․ ռեժիսուրայի 3-րդ կուրսի ուսանողներից բացի, բեմում են նաև Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները։

Բեմադրող ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանի «Մկների ժողով»-ը թատերական արվեստի մյուզիքլի ժանրում է․  այսօրվա թատրոնն է պահանջում՝  երաժշտություն և պլաստիկա։

Ներկայացումը նվիրված էր ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին։