ԳլխավորԼուր

Մանկավարժականում այս տարի 1088 թափուր տեղ կա, 28-ը` անվճար, 1060-ը` վճարովի

Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՊՄՀ

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ հուլիսի 26-30-ը տեղի կունենա հայաստանյան բուհերի դիմորդների համար լրացուցիչ մրցույթ, որին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Արդեն ներկայացրել ենք թափուր տեղերի վիճակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում: Այժմ դիտարկենք թափուր տեղերի վիճակը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Այսպիսով` այս տարի բուհում կա 1088 թափուր տեղ, որից 28-ը` անվճար, 1060-ը` վճարովի:

Մասնավորապես` «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության գծով առկա է 18 վճարովի տեղ, «Սոցիալական մանկավարժության» գծով` 32 վճարովի տեղ: «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում 64 վճարովի թափուր տեղ կա, «Սուրդոմանկավարժության» գծով` 22 վճարովի թափուր տեղ: «Տիֆլոմանկավարժություն» կրթական ծրագրի մասով առկա է  2 անվճար և 23 վճարովի թափուր տեղ, «Օլիգոֆրենոմանկավարժության» մասով` 23 վճարովի թափուր տեղ:

«Լոգոպեդիայի» պարագայում առկա է 31 վճարովի թափուր տեղ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության պարագայում` 46 վճարովի թափուր տեղ:

«Ֆիզիկա» մասնագիտությունը ևս դիմորդներին առանձնապես չի հետաքրքրել, դրա գծով կա 2 անվճար և 20 վճարովի թափուր տեղ: «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» կրթական ծրագրի գծով 2 անվճար և 27 վճարովի թափուր տեղ կա, «Ինֆորմատիկայի» գծով 1 վճարովի և 31 անվճար թափուր տեղ կա: Ինչ վերաբերում է «Մաթեմատիկային»` 35 վճարովի թափուր տեղ կա: «Քիմիա» կրթական ծրագրի գծով Մանկավարժականում 3 անվճար և 16 վճարովի թափուր տեղ կա, «Կենսաբանության» գծով` 1 անվճար և 22 վճարովի թափուր տեղ:

«Աշխարհագրության» հանդեպ ևս դիմորդները շատ հետաքրքրված չեն եղել. այդ գծով 26 վճարովի թափուր տեղ կա: Ինչ վերաբերում է «Պատմությանը», վճարովի թափուր տեղերի թիվը 51 է, «Կերպարվեստի» պարագայում`25, «Երաժշտական կրթության»` 19, «Անգլերեն և գրականության»` 42: «Գերմաներեն և գրականություն» մասնագիտության գծով բուհում  14 վճարովի թափուր տեղ կա, «Ռուսերեն և գրականության» պարագայում` 29: «Հասարակագիտություն» կրթական ծրագրի գծով 42 վճարովի թափուր տեղ կա, «Գեղարվեստական լուսանկարչության» գծով` 12 տեղ: «Օպերատորություն» բաժնում 12 վճարովի թափուր տեղ կա, «Հագուստի մոդելավորում» բաժնում` 3:

«Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտության գծով 8 վճարովի թափուր տեղ կա, «Ռեժիսուրայի» գծով` 16: «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» բաժնում` 11, «Իսպաներեն և գրականություն» բաժնում` 24, իսկ «Հոգեբանություն» բաժնում 43 վճարովի թափուր տեղ կա:

«Սոցիոլոգիայի» գծով առկա է 2անվճար և 33 վճարովի թափուր տեղ:

«Մշակութաբանության» գծով` 17 վճարովի, «Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանության» գծով` 14 վճարովի թափուր տեղ: Ինչ վերաբերում է «Լրագրությանը», կրթական այս ծրագրի մասով 31 վճարովի թափուր տեղ կա, «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրների» գծով` 2 անվճար և 18 վճարովի թափուր տեղ: «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության գծով առկա է 15, «Սոցիալական աշխատանքի» գծով` 30 վճարովի թափուր տեղ: «Շրջակա միջավայրի գիտություններ» մասնագիտության գծով կա 1 անվճար և 19 վճարովի թափուր տեղ, «Մաթեմատիկա-Ֆիզիկայի» գծով` 1անվճար և 24 վճարովի թափուր տեղ, «Մաթեմատիկա-Ինֆորմատիկայի» գծով` 2անվճար և 24 վճարովի թափուր տեղ, «Կենսաբանություն-Քիմիայի» գծով` 3 անվճար և 24 վճարովի թափուր տեղ, «Աշխարհագրություն-Բնագիտության» գծով` 6 անվճար և 24 վճարովի թափուր տեղ:

Ընդհանուր առմամբ, բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, թափուր է մնացել 350-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը, թափուր է մնացել 8764-ը:

Թափուր տեղերի ընդհանուր թիվը հիմնական փուլից հետո 9114 է։