ԳլխավորԼուր

Տնտեսագիտական համալսարանում 111 թափուր տեղ է մնացել. ո՞ր մասնագիտություններն են անտեսվել

ՀՊՏՀ, տնտեսագիտական համալսարան

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ  հուլիսի 26-30-ը տեղի կունենա հայաստանյան բուհերի դիմորդների համար լրացուցիչ մրցույթ, որին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ:

Ավելի վաղ ներկայացրե էինք թափուր տեղերի վիճակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Այժմ ներկայացնում ենք թափուր տեղերի վիճակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (Գյումրու մասնաճյուղը ներառյալ): Այսպիսով` բուհում կա 111 թափուր տեղ, բոլորը` վճարովի:

Մասնավորապես` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության գծով կա 29 վճարովի թափուր տեղ, «Վիճակագրության» գծով` 28 վճարովի թափուր տեղ, «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրի գծով առկա է 12 վճարովի թափուր տեղ, «Տեղեկատվական համակարգերի» գծով` 11 վճարովի թափուր տեղ:

«Զբոսաշրջությունը» ևս դիմորդներին առանձնապես չի հետաքրքրել. այս մասնագիտության գծով առկա է 18 վճարովի թափուր տեղ: Ինչ վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին, «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության գծով կա 1 վճարովի թափուր տեղ, «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնում կա 3 վճարովի թափուր տեղ, «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» բաժնում առկա է 5 վճարովի թափուր տեղ, «Շուկայագիտություն (մարքեթինգ) ըստ ոլորտի» մասնագիտության գծով` 4 վճարովի թափուր տեղ:

Հուլիսի 26-ին կավարտվի լրացուցիչ փուլին մասնակցել ցանկացող դիմորդների հայտագրումը: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: