ԳլխավորԿրթություն

«Մեկ քննությամբ ԲՈՒՀ ընդունվելու խնդիրներն իրենց շատ սպասեցնել չտվեցին». Աննա Կոստանյան

Ինչպես և սպասելի էր, մեկ քննությամբ ԲՈՒՀ ընդունվելու խնդիրներն իրենց շատ սպասեցնել չտվեցին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Այս պահին բազմաթիվ ծնողներ ԳԹԿ-ի առջև բողոքում են, որ իրենց դիմորդ երեխաները բարձր միավորներ են ստացել, սակայն չեն ընդունվել, քանի որ առաջնային հայտով չեն բավարարել պահանջներին։ Սակայն եթե միայն առաջնային հայտով պետք է առաջնորդվեին ընդունել, թե ոչ, ինչի համար է տրվել 8 հայտ ներկայացնելու հնարավորություն։ Եթե առաջին հայտով չի անցնում, ապա երկրորդ հայտն առնվազն պետք է մրցույթի մեջ մտնի։

Հիմա ստացվում է, որ, օրինակ, 8 միավոր ստացած դիմորդն ընդունվել է առաջին հայտով, իսկ մյուս դիմորդը, ով ստացել է 17 միավոր, չի անցնում ոչ մի բաժնում, որովհետև առաջին հայտին չի բավարարել։

Ստորև ԿԳՄՍ-ին ներկայացրել եմ նման դիմումներից մեկը, երբ դիմորդը չի ընդունվել ԵՊԲՀ։

Ծնողն այս պահին ահազանգում է, որ նախարարությունից հրաժարվում են գրանցել ընդունելության»։

Comment here