Ոստիկանության կրթահամալիրում դիմորդների էական կրճատում ունենք, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Նա նշեց՝ կրթահամալիրի ֆինանսավորումն արվել է 212 ուսանողի համար, սակայն այսօր այնտեղ ընդամենը 133 սովորող կա, իսկ մագիստրատուրայում՝ 3։
Նա հարց ուղղեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին, թե ինչ է ձեռնարկվում իրավիճակը շտկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։