ԳլխավորԼուրԿրթություն

«Հայոց լեզու և հայ գրականություն». թեստերն ու պատասխանները

Դիմորդները քննություն են հանձնում

Հունիսի 14-ին բուհական միասնական քննությունների երրորդ օրն էր։ Հանրապետության 35 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Հայտագրված է 5253 դիմորդ:

ԳԹԿ-ն հրապարակել է թեստերն ու պատասխանները։

Թեստ1 Թեստ2 Թեստ3 Թեստ4

Պատասխաններ

Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 19-ին, նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ 09.00-ից մինչև ժամը 18.00-ն:

Միասնական քննությունների հաջորդ օրը հունիսի 17-ն է. դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։

Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։

Հիշեցնենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ:

2022/2023 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ