ԳլխավորԼուր

Արդեմ Պատապուտյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արդեմ Պատապուտյանին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Մեր համալսարանի համար այսօր հատուկ օր է, քանի որ Պատապուտյանն այստեղ զեկույց է ներկայացնելու։ Ասեմ նաև, որ այն բույսի հատիկը, որի վրայից նա ստացել է հայտնի մոլեկուլը` այսօր տնկվեց նաև բժշկական համալսարանում։ Կսպասենք գիտության այդ ծառի պտուղներին»,– նշեց Մուրադյանը։

Պատապուտյանն էլ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ–ում գտնվելու և նման պատվի արժանացնելու համար։

Գիտնականը Երևան է ժամանել հունիսի 11-ին։ Մասնակցելու է Գիտության և բիզնեսի օրերին։

Հիշեցնենք, որ բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արտեմ Պատապուտյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: