ԳլխավորԼուր

Հունիսի 14-ն արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի օրը։ Այն համակարգվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի միջազգային ֆեդերացիայի, Արյան փոխներարկման միջազգային միության և Արյան դոնորների կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի կողմից:

2005 թվականին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվեց Արյան դոնորի համաշխարհային օր:

Առաջին անգամ արյուն փոխներարկվել է մարդուց մարդուն 1819 թվականին Մեծ Բրիտանիայում: