ԳլխավորԼուր

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ

Հիվանդանոց

Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Տեղեկությունը հայտնում է Wrestling-Armenia ֆեյսբուքյան էջը։

«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:

Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնել էինք, որ այսօր Գառնիի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կա մեկ զոհ, 7 վիրավոր։ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։