Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարի օղակներով վարժության եզրափակիչում աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի հաղթող Արթուր Դավթյանը դարձավ բրոնզե, Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:
Մրցաշարում 2–րդ տեղը զբաղեցրել էէ Թուրքիայի ներկայացուցիչը։
Նշենք, որ World Challenge Cup-ն անցկացվում է մայիսի 25-28-ը: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են գալիս մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը մրցավարների թվում էր: