ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալներ են նվաճել World Challenge Cup-ում

Արթուր Դավթյան

Աշխարհի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Վառնայում ընթացող մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարում։

Նա հավասարը չունեցավ հենացատկում։ Հայ մարզիկը հավաքեց14,799 միավոր։

Ավելի վաղ Արթուր Դավթյանը նույն մրցաշարում օղակների վարժությունում նվաճել էր բրոնզե, Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալ։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը, ոսկի նվաճեց օղակների վարժությունում։