ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Արթուր Դավթյանն անցել է եզրափակիչ

Արթուր Դավթյան

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի  հենացատկերի վարժության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյի ընթացող Խաղերի առանձին վարժությունների հենացատկերում Դավթյանն ընդհանուր պայքարում հավաքեց 14,866 միավոր և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչ դուրս եկավ Կորեան ներկայացնող Ջիհվան Շին, որը նույնքան միավոր հավաքեց, որքան հայ մարմնամարզիկը:

Տղամարդկանց հենցատկերի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին:

Ավելի վաղ` հուլիսի 24-ի առավոտյան, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին գործիքների վրա Դավթյանը նախ ուժերը փորձեց հենացատկում՝ վաստակելով 14.866 միավոր: Նժույգթափերում նա հավաքեց 14, 566 միավոր: Այս վարժությունում Դավթյանը դուրս չեկավ եզրափակիչ:

Comment here