ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկության հենացատկի եզրափակիչում ոսկե մեդալ է նվաճել։

Ավելի վաղ նա առաջին տեղն էր գրավել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացված մրցափուլում։

Հիշեցնենք, որ երեկ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր 14,500 միավորով: Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգաթափերում: