ԳլխավորԼուր

Ըմբիշ Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում ըմբիշ Հայկ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ալի Նազարովին:

«Հայկ Մանուկյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,- նշված է ֆեյսբուքյան էջում։

Մինչև եզրափակիչը Մանուկյանը ժամանակից շուտ հաղթել էր բոլոր մրցակիցներին՝ 9-0 (Իսրայել), 8-0 (Հունգարիա), 8-0 (Գերմանիա) և 9-0 (Իտալիա)։

Այսօր չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային կարգում հանդես եկող Մարատ Աճեմյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ըմբիշ Հայկ Մանուկյան Ըմբիշ Հայկ Մանուկյան