ԳլխավորԼուր

Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Հենացատկի վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։

Այսօր ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող է ճանաչվել Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Մամիկոն Խաչատրյանը: Երկու մարզիկներն էլ մեդալներ էին նվաճել նժույգ թափեր վարժությունում: