Սարգիս Ստեփանյանը Նյու Դելիում պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, հայտնում է նա իր սոցցանցային էջում։
«Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։
Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։
Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։
Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի՛»,-գրել է հայ մարզիկը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

