Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,400 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,000 միավոր և գրավել 5-րդ տեղը։
Այսօր ավելի վաղ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր վարժությունում։
19-ամյա մարմնամարզիկը եզրափակչում հավաքել է 15․000 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14․900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






