ԳլխավորԼուր

Իսպանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Իսպանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը. Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանում ու 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն։

Իսպանիայի հավաքականից գոլերը խփեցին Նիկո Ուիլյամսը (47-րդ րոպե), Միկել Օյարսաբալը (87), Անգլիայից՝ Քոուլ Փալմերը (73)։

Հիշեցնենք, որ «Եվրո 2024»-ն անցկացվում էր հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մասնակցելու ուղեգիր էին նվաճել 24 ազգային հավաքականներ։

Խաղերն անցկացվել են Գերմանիայի 10 քաղաքների (Բեռլին, Համբուրգ, Լայպցիգ, Շտուտգարտ, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Մյունխեն, Քյոլն, Հելզենկիրխեն, Մայնի Ֆրանկֆուրտ) մարզադաշտերում։

Նշենք, որ Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղն անցկացվում էր Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում (ավելի քան 74 հազար հանդիսատես)։

1960 թ- ի վեր՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների ամբողջ պատմության ընթացքում սա Իսպանիայի և Անգլիայի հավաքականների երրորդ հանդիպումն էր։ Իսպանիայի հավաքականը մինչ այս արդեն 3 անգամ ճանաչվել էր Եվրոպայի չեմպիոն՝ 1964թ․ (Իսպանիա-Խորհրդային Միություն՝ 2։1), 2008 թ․ (Իսպանիա-Գերմանիա՝ 1։0 հաշվով), 2012թ․ (Իսպանիա-Իտալիա՝ 4։0 հաշվով)։

Անգլիայի հավաքականը ոչ մի անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս չի նվաճել։ Այսօր Անգլիան եզրափակիչ էր դուրս եկել երկրորդ անգամ անընդմեջ. 2020թ․ Անգլիան պարտվեց Իտալիային (1։1, 2։3՝ 11-մետրանոց հարվածաշարերով)։