ԳլխավորԼուր

Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն

Վազգեն Թեւանյան

Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ազատոճային Վազգեն Թևանյանը (70 կգ) նոյեմբերի 6-ին եզրափակիչում 2։10 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատիլևին և դարձավ փոխչեմպիոն։

Թևանյանը մինչև եզրափակիչ հասնելը առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի, ուզբեկ Բեգիջոն Կուլդաշևի, թուրք Չունեյթ Բուդակի և մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի նկատմամբ։

Մանվել Խնձրցյանը (57 կգ) բացարձակ առավելությամբ, ժամանակից շուտ հաղթանակի հասավ հնդիկ Սաուրաբ Իգավեյի նկատմամբ ու դարձավ բրոնզե մեդալակիր։

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը, հասնելով կիսաեզրափակիչ, պարտվեց թուրք Ռամազան Սարիին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը վրացի Գոգա Մամիաուրին էր։ Գոտեմարտի ընթացքում Ավագյանը պարտվում էր 0։4 հաշվով, բայց վերջին վայրկյանին կորզեց բրոնզե հաղթանակը։

Այսօր 61 կգ քաշային կարգում եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է ռուսաստանցի Արթուր Չեբոդաևի հետ։ 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը գոտեմարտելու է երրորդ տեղի համար։ 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանն ու գերծանր քաշային Մարտին Սիմոնյանը պայքարելու են բրոնզե մեդալի համար։

Comment here