ԳլխավորԼուր

Ապագա դատավորները քննություններ են հանձնում

Դատավորների թեկնածուները քննություն են հանձնում

Այսօր մեկնարկել են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների քննությունները։ Առաջին՝ գրավոր փուլին մասնակցում է 47 թեկնածու։ Դրան կհաջորդի բանավոր փուլը, որից հետո անցողիկ շեմը (48 միավոր) հաղթահարած թեկնածուները դասընթացներ կանցնեն Արդարադատության ակադեմիայում ու կներառվեն դատավորների թեկնածուների ցանկում։

Տեղեկացնենք, որ երեկ մեկնարկել է նաեւ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածուների քննությունները։ Գրավոր փուլին մասնակցել է 49 մարդ։

Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում թափուր է քրեական մասնագիտացմամբ դատավորների 34, քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 10 տեղ։

Comment here