ԳլխավորԼուր

Մոտ 70 դիմորդ Ջավախքից մուտք է գործել ՀՀ, հանձնել քննությունը եւ վերադարձել. Շիրակ Թորոսյան

Մեծ ծավալի աշխատանք է կատարվել, որ ջավախահայ դիմորդները գան Հայաստան՝ քննություններ հանձնելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Քանի որ ՀՀ-ում արգելվեց հեռավար քննական համակարգը, կորոնավիրուսի պայմաններում աննախադեպ քայլ կատարվեց. հայկական եւ վրացական իշխանությունների համագործակցության արդյունքում հնարավորություն տրվեց շուրջ 70 ջավախքցի դիմորդների, որոնք հայտ էին ներկայացրել Հայաստանի միասնական քննություններին մասնակցելու համար, մուտք գործել Հայատան՝ առանց կարանտինի, հանձնել քննություններն ու վերադառնալ»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունիսին մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ էին գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:

Comment here