ԳլխավորԼուր

Մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը երկարաձգվել է. ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել՝ ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն: Միաժամանակ, հայտնում ենք, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00»:

Comment here