ԳլխավորԼուր

Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիներին մուտք գործել իր տարածք

Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներին Իտալիան արգելել է մուտք գործել իր տարածք: Պատճառը կորոնավիրուսի տարածման արագ տեմպերն են:

Հայաստանից բացի, ցանկում ընդգրկված են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն եւ Դոմինիկյան Հանրապետությունը:

Արգելքը տարածվում է նաեւ այլ պետությունների այն քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են վերոնշյալ երկրներից որեւէ մեկում:

Comment here