ԳլխավորԼուրՇոուբիզնես

Իտալիայում մեկնարկել է Սան-Ռեմոյի հոբելյանական փառատոնը

Իտալիայի Սան-Ռեմո առողջարանային քաղաքում մեկնարկել է իտալական Էստրադայի համանուն 70-րդ հոբելյանական փառատոնը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հեռուստատեսային երաժշտական մրցույթը կտեւի մինչեւ փետրվարի 8-ը:

Յուրաքանչյուր փառատոնային երեկոն հեռարձակվելու է Ria իտալական պետական հեռուստատեսության եթերով եւ նրա մուլտիմեդիական պորտալով: Փառատոնի մասնակիցները բաժանված են երկու խմբի. «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի համար մրցելու են իտալացի 24 հայտնի կատարողներ, իսկ առանձին պարգեւի համար կպայքարեն ութ երիտասարդ արտիստներ: Դրանով ներկայիս փառատոնը տարբերվում է նախորդներից, երբ կազմակերպիչները միասնական մրցույթ էին անցկացնում բոլորի համար։

Փառատոնի բացման երեկոյի գլխավոր իրադարձություններից մեկը խոստանում Է դառնալ Ռոմինա Փաուերի եւ Ալ Բանոյի ելույթը:

Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, փառատոնի հաղթողն Իտալիան կներկայացնի «Եվրատեսիլ» մրցույթում:

Սան-Ռեմոյի փառատոնն անցկացվում է 1951 թվականից: Մրցույթի տարբեր տարիների հաղթողներից են Ադրիանո Չելենտանոն, Տոտո Կուտունյոն, Էրոս Ռամազոտին եւ Անդրեա Բոչելլին:

Comment here