ԳլխավորԿրթություն

Հունարեն լեզվի որակավորման և վկայագրման քննություններ ԵՊԼՀ-ում

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործող հունարենի և հունական մշակույթի կենտրոնը ս.թ. մայիսի 18-ին, 19-ին և 20-ին իրականացնելու է հունարեն լեզվի որակավորման և վկայագրման քննություններ Α1-Α2, Β1-Β2, C1-C2 մակարդակների համար, տեղեկանում ենք համալսարանի կայքից:

Դիմումներն ընդունվում են փետրվարի 10-ից մինչև մարտի 22-ը:

Գրանցվելու համար կարող եք օգտվել կայքից, ինչպես նաև այցելել Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հունարենի և հունական մշակույթի կենտրոն, առաջին մասնաճուղ, չորրորդ հարկ, 413 լսարան, ամեն օր, (երկուշաբթիից — ուրբաթ) ժամը` 09:00-ից մինչև 13:00։ Պատասխանատու` Մ. Գեորգիադի:

Comment here