ԳլխավորԼուր

Լույս է տեսել «Երիտասարդ հայ բանաստեղծների անթոլոգիա»-ն՝ հունարեն

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի հետ համատեղ իրականացվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակներում CEO, Vakxikon Media & Publishing Group հրատարակչությունը լույս է ընծայել «Երիտասարդ հայ բանաստեղծների անթոլոգիա» գիրքը՝ հունարեն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային գրադարանից։

Գրքում ներառված են Կարեն Անտաշյանի, Վահե Արսենի, Լուսինե Եղյանի, Կարեն Ղարսլյանի, Արթուր Մեսրոպյանի, Աննա Դավթյանի, Հասմիկ Սիմոնյանի, Տաթև Չախեանի, Անահիտ Հայրապետյանի, Էդուարդ Հարենցի գործերը:

CEO, Vakxikon Media & Publishing Group հրատարակչությունը «Երիտասարդ բանաստեղծներ» մատենաշարով հրատարակել է նաև Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Շվեյցարիայի և այլ երկրների բանաստեղծներին ներկայացնող անթոլոգիաներ:

Comment here