ԳլխավորԿրթություն

ԵՊԼՀ-ն հայտարարում է մրցույթ՝ «Իմ Էրազմուս+պատմությունը» թեմայով

Ունե՞ս ստեղծագործ միտք, հնարամի՞տ ես և սիրու՞մ ես հետաքրքիր պատմություններ պատմել: Այդ դեպքում այս հայտարարությունը հենց քեզ համար է, քանի որ  ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը հայտարարում է մրցույթ՝ «Իմ Էրազմուս+ պատմությունը» թեմայով:

Մրցույթին կարող են մասնակցել «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողները: Իսկ պատմությունները  պետք է համապատասխանեն հետևալ չափորոշիչներին՝

• Գրված լինեն մինչև 300 բառի սահմանում:

• ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ներկայացվեն մինչև 2020թ. փետրվարի 21-ը ներառյալ:

• Եվ իհարկե, լինեն զվարճալի, հետաքրքիր և զարմանալի:

Լավագույն պատմությունները կտպագրվեն ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության կողմից հրատարակվող ամփոփիչ ամսաթերթում, կհրապարակվեն ԵՊԼՀ-ի կայքում և սոցիալական ցանցում և ամենակարևորը՝ կստանաս «ԵՊԼՀ-ի դեսպան» տիտղոսը և համապատասխան վկայականը:

Պատմությունները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. intrelbrusov@gmail.com

Comment here