ԳլխավորԼուր

Apple-ը տուգանվել է հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման համար

Ֆրանսիայի իշխանությունները տուգանել են Apple ընկերությանը 25 միլիոն եվրոյի չափով այն բանի համար, որ ընկերությունն օգտատերերին չի տեղեկացրել, որ iOS ծրագրային ապահովման նորացումը 2017 թվականին կարող է հանգեցնել iPhone 6-ի, SE-ի եւ 7-ի աշխատանքի դանդաղեցման, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ծրագրային ապահովման նախորդ տարբերակին վերադառնալու հնարավորության բացակայության պատճառով շատ օգտատերեր ստիպված են եղել փոխել սարքի մարտկոցը կամ էլ նոր հեռախոս գնել:

Comment here