ԳլխավորԼուր

10 հազար դրամ տուգանք՝ բաց տարածքում դիմակ չունենալու համար

Խորհրդարանը մայիսի 18-ի արտահերթ նիստում առաջին եւ երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Ըստ այդմ, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ մինչ այդ գործող 100-200-ապատիկի փոխարեն։

Ի դեպ, բաց տարածքում պարտադիր չէ դիմակ կրելը, պարտադիր է սակայն դրա առկայությունը քաղաքացու մոտ։

Պարտադիր է նաեւ փակ տարածքներում դիմակ կրելը։ Հակառակ դեպքում տուգանք է նախատեսվում տնտեսվարողի համար՝ նվազագույն աշխատավարձի 100-ից 300-ապատիկի չափով։

 

Comment here