ԳլխավորԼուր

Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ ապարատների միջոցով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ» և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով, մատչելի գնով: Այսօր դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով:

Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

Comment here