ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչ այսօր դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ բողոքներ չի ստացել:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասացՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Դիմակների առումով մենք նախկինում հետևում էինք պարետատան, այժմ էլ Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այդ առումով դպրոցներում լարվածություն չենք տեսնում, ինչպես նաև ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,- նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ուղեցույցը կարող է հընթացս փոփոխվել, առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք պետք է հետևեն իրավիճակին:
«Մենք ուղիղ աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության հետ: Այս գործընթացքում մեր երեխաների և աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված ցանկանում եմ մի բան ասել: Նրանք մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ, թե այդ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք, որ մտածենք, թե նախարարությունն ընդունել է այնպիսի կանոնակարգում, որը կարող է ազդել մեր սերունդների առողջության վրա»,- ասաց Հարությունյանը:
Նա հայտնեց, որ փոփոխություններ կարվեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։