ԳլխավորԼուր

Երեխաների դիմակ կրելու «կարելիության» կամ «չի կարելիության» հարցը ԱՆ-ի դաշտում է. պատգամավոր

Երեխաների դիմակ կրելու պարտադիր պայմանի համար, երբ ինձ կամ մյուս պատգամավորներին ինչ ասես ասում եք, իզուր է։ Դա ոչ էլ անգամ ԿԳՄՍ-ն է որոշում։ Դա որոշվում է ԱՆ-ի կողից և սրա «կարելիության» կամ «չի կարելիության» հարցը ԱՆ-ի դաշտում է։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։

«Բժիշկների արձագանքին եմ սպասում կամ փորձագետների, ովքեր պետք է ասեն ԱՆ-ին, որ դիմակ կրող երեխան ինչ բարդության առաջ է կանգնելու կամ չի կանգնելու։ Ես համարում եմ, որ մենք մասնագիտական խոսք չենք փոխանցում, այլ հուզական։

Ակնկալում եմ մասնագիտական առաջարկով դիմել ԱՆ։ Հարցերը իրենց հասցեատերերն ունեն, և որքան էլ ես ձգտեմ, չեմ կարողանա հասցնել ամեն տեսակ հարցով պատասխանել հարյուրավոր մարդկանց պահանջներին։

Գիտեմ շատերդ եք այս հարցով զայրացած, շատերդ ասելիք ունեք, բայց իսկապես դա ԱՆ-ի դաշտն է, և ես նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել ինձ վրա և ասել, որ ճիշտ է կամ սխալ, ոչ էլ դպրոցի տնօրենն ու ուսուցիչն են կարող վերցնել պատասխանատվություն, քանի որ ինչպես հասկացա վերջին ծանուցումներից, սեպտեմբերի 15-ից հետո ինչ եղավ՝ դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն են մեղավոր։

Վստահ եմ, որ շուտով նոր կարգավորումներ կլինեն, ուստի ,եթե խելամիտ առաջարկներ կան ուղարկեք համապատասխան կառույցներ»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here