Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) խորհուրդ չեն տալիս մինչեւ 5 տարեկան երեխաներից պահանջել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դիմակ դնեն, նշված է ԱՀԿ-ի կայքում։
6-11 տարեկան երեխաների դեպքում, ըստ ԱՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, դիմակներ կրելու հարցը որոշելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ երեխայի բնակության վայրում վիրուսի տարածվածության աստիճանը, նրա ունակությունը՝ ճիշտ եւ անվտանգ օգտվել դիմակից, մեծահասակների կողմից հարկ եղած հսկողության հնարավորությունը, դիմակ դնելու հավանական ազդեցությունը ուսումնառության եւ հոգեբանական զարգացման վրա, ինչպես նաեւ դիմակների հասանելիությունը, դրանց փոխելու կամ լվանալու հնարավորությունը։
12 եւ բարձր տարիքի երեխաները, ըստ կազմակերպությունների, պետք է դիմակ կրեն մեծահասակների հետ հավասար, հատկապես այն դեպքերում, երբ հնարավոր չէ ապահովել առնվազն մեկ մետր հեռավորության պահպանումն այլ մարդկանցից, ինչպես նաեւ վարակի մեծ տարածում ունեցող վայրերում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։