ԳլխավորԼուր

Մուտքը մետրոպոլիտեն` դիմակներով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը:

«Տեղեկացնում ենք նաև, որ ախտահանված են մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու գնացքները: Չենք մոռանում, որ այս օրերին մետրոպոլիտենի մուտքը ժետոնով է և դիմակով»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտը, այդ թվում, մետրոպոլիտենը, չէր աշխատում ապրիլի 1-ից։

Comment here