Ռուսաստանի դպրոցներում ուսուցիչները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, պարտավոր են դիմակներ դնել նոր ուսումնական տարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Երեխաներն ազատված են այդ պարտադրանքից, բայց կարող են դիմակ դնել, եթե ծնողները պնդեն։
Ուսուցիչների կողմից կարգը խախտելու դեպքում ծնողները կարող են դիմել դպրոցի վարչակազմին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դպրոցներում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի մեկին՝ դասավարման առկա ձեւաչափով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։