ԳլխավորԼուր

Լուկաշենկոն նշել է, թե որ դեպքում կհեռանա իշխանությունից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է այն պայմանը, որի դեպքում ինքը կդիտարկի իշխանությունից հեռանալու հնարավորությունը, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Մինսկի գործարաններից մեկում աշխատավորների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ արդեն 25 տարի երկրի ղեկին լինելով՝ իհարկե, ուշ թե շուտ հեռանալու է, բայց ոչ հիմա, այլ 1-2 տարի հետո, երբ նոր սահմանադրություն կընդունվի, որտեղ իշխանությունների լիազորություներն ավելի հավասարաչափ բաշխված կլինեն ու նախագահն այսքան մեծ լիազորություններ չի ունենա։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 9-ին։ Ըստ ԿԸՀ-ի՝ ձայների ավելի քան 80 տոկոսով նախագահ է ընտրվել Լուկաշենկոն։ Սակայն Բելառուսում չեն դադարում բողոքի ակցիաները. բելոռուսների մի մասը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են։

Ի դեպ, ընտրությունների արդյունքները չեն ճանաչել Լուկաշենկոյի մրցակիցները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան ու Եվրոպայի խորհրդարանը։

Comment here