Ֆրանսիական Marine Serre բրենդի մոդելները բեմ են դուրս եկել պաշտպանիչ դիմակներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փարիզի Նորաձեւության շաբաթին, որը մեկնարկել է փետրվարի 24-ին, մոդելները ներկայացրել են «Աշուն 2020» հավաքածուն: Բացի զգեստներից, թիկնոցներից եւ գլխարկներից, նրանք ցուցադրել են շնչադիմակներ, որոնք դիզայնով եւ գունավորմամբ համապատասխանել են հագուստի ոճին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։