ԳլխավորԽճանկար

Ճապոնիայում ստեղծել են դիմակներ՝ լողավազանում օգտագործելու համար

Ճապոնիայում ստեղծել են դիմակներ՝ լողավազանում օգտագործելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ասահի» պարբերականին։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակված լողավազանները Ճապոնիայում սկսել են վերաբացվել հունիսի 1-ից։ Իշխանությունների կարծիքով՝ ջրում քլորի բավարար խտության դեպքում վարակվելու հավանականությունը չնչին է։ Բայց լողի դպրոցներում դա բավարար չի համարվել, քանի որ մարզիչները պետք է բարձրաձայն հրահանգավորեն կամ ուղղություն տան ջրում երեխային, այսինքն պետք է դիմակ, որը պաշտպաներ, բայց եւ չթրջվեր ու չսահեր դեմքի վրայից։

Տոկիոյի կենտրոնում գործող ընկերություններից մեկը գտել է խնդրի լուծումը։ Այն սկսել է թափանցիկ դիմակներ արտադրել, որը ծածկում է դեմքը, չի սահում եւ չի թրջվում։ Քանի որ բոլոր դիմակները պատրաստվում են ձեռքով, դրանք բավական թանկ արժեն՝ 10 հատը 29 հազար իեն (մոտ 260 դոլար)։

Ընկերությունն արդեն 16 հազար դիմակի պատվեր է ստացել ճապոնական տարբեր կազմակերպություններից, բայց առայժմ կարողացել է պատրաստել 10 հազարը։

Comment here