ԳլխավորԼուր

«Միևնույն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է». Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միֆ է որակում այն պնդումը, թե հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում:

Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Չի բերում, դա հերթական միֆն է: Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը, բայց սովորական քաղաքացիների մոտ թթվածնային քաղցի չի բերում, որովհետև, միևնույն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը հունիսի 4-ից պարտադիր է:

Comment here