Մարդատար ավտոմեքենաները այսուհետ կհավասարեցվեն փակ տարածքներին, ու եթե մեքենայում մեկից ավելի մարդիկ կան, նրանք բոլորը պետք է դիմակ կրեն։ Ֆեյսբուքան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ, անկախ վայրից, առևտրի բոլոր մասնակիցները՝ և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է դիմակով լինեն, և այդ կանոնը խախտելու դեպքում վարչական պատասխանատվությունը խիստ է լինելու։
Իսկ եթե հանդիպել եք ծանոթի ու հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահպանել կամ դիմակ կրել, շփվեք հեռախոսով, առաջարկեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։