ԳլխավորԼուր

ԱրՊՀ հանրակացարանում մարտի 1-ից հետո չբնակված ուսանողները վճարները ետ կստանան հունիսի 17-ից

2020թ. հունիսի 17-30-ը համալսարանի այն ուսանողները, ովքեր, կապված արտակարգ իրավիճակի հետ, մարտի 1-ից մինչև ուսումնական տարվա ավարտը փաստացի չեն բնակվել հանրակացարանում, կարող են այդ ժամանակահատվածի համար մուծած վարձավճարները ետ ստանալ հաշվապահությունից աշխատանքային օրերին` ժամը 10:00-13:00, տեղեկանում ենք ԱրՊՀ-ի ֆեյսբուքյան էջից:

Նշված վարձավճարները ետ ստանալու համար ուսանողները պարտավոր են

📍 պարետին հանձնել իրենց հատկացված սենյակները` առանց անձնական գույքի,
📍 վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց ունեցած պարտքերը:

Comment here