ԳլխավորԼուր

Ֆրանսիայում կեղծ ոստիկանները տուգանել են չինացի ուսանողներին՝ դիմակ կրելու համար

Ֆրանսիայում կեղծ ոստիկանները 150 եվրոյով տուգանել են չինացի ուսանողներին հասարակական վայրում բժշկական դիմակներ կրելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Փարիզում Չինաստանի դեսպանությանը։

«Չինացի մի քանի ուսանղներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ հասարակական վայրում դիմակ կրելու համար օրեր առաջ տուգանվել են «ոստիկանների» կողմից 150 եվրոյով՝ դեմքը ծածկելն արգելող օրենքը խախտելու պատճառաբանությամբ։ Ստուգումից հետո ֆրանսիական ոստիկանությունն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ մարդիկ պարզապես ոստիկան են ձեւացել. բժշկական նկատառումներով դիմակ կրելը հակաօրինական չէ»,-նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Comment here