ԳլխավորԼուր

Կորոնավիրուսը տարածվել է 101 երկրում. տնտեսական վնասը կարող է հասնել $2.7 տրիլիոնի

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 105 586-ի, վարակը տարածվել է 101 երկրում, տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Վերջին օրերին կորոնովիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Բուլղարիայում, Կոստա-Ռիկայում, Մոլդովայում, Ֆրանսիական Գվինեայում, Մալդիվներում, Մալթայում, Ֆարերյան կղզիներում (Դանիա) եւ Կարիբյան ծովում գտնվող ֆրանսիական Մարտինիկա կղզում։

Չինաստանի սահմաններից դուրս վերջին 24 ժամում վարակվածների թիվն աճել է 3610-ով, գրանցվել է մահվան 71 դեպք։

Չինաստանի առողջապահության հարցերով կոմիտեի փորձագիտական հատուկ հանձնաժողովի նախագահ Չուն Նանշանի կարծիքով, վարակի տարածումը կտեւի առնվազն մինչեւ հունիս։

Համաշխարհային տնտեսության վնասը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարող է հասնել մինչեւ 2.7 տրիլիոն դոլարի, տեղեկացնում է Bloomberg-ը։

 

Comment here