ԳլխավորԼուր

Ոստիկանները Եռաբլուրից ուժով հեռացրել են զոհվածների հարազատներին

Ոստիկանները ուժ կիրառելով՝ այսօր վաղ առավոտյան Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների հարազատներին։

Նրանք այնտեղ էին հավաքվել կեսգիշերից ու նախատեսում էին մնալ մինչև առավոտ, որպեսզի Հայաստանի Անկախության օրը վարչապետ Փաշինյանին թույլ չտան մտնել Եռաբլուր։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է Անկախության օրը։ Նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Այլ միջոցառումներ պլանավորված չեն։