ԳլխավորԼուր

Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն այցելել է «Եռաբլուր»

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն:

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Comment here