ԳլխավորԼուր

Պուտինը շնորհավորել է Հայաստանին Հաղթանակի 75-ամյակի առիթով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատամարտում իրենց խիզախությամբ եւ թիկունքում անձնվեր աշխատանքով նպաստեցին նացիզմի դեմ Հաղթանակին, որը դարձավ «մեր ընդհանուր մեծագույն ձեռքբերումը»:

Նա Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին եւ թիկունքի աշխատավորներին փոխանցել է երախտիքի խոսքեր եւ մաղթել քաջ առողջություն ու բարեկեցիկ երկար կյանք։

Պուտինը շնորհավորհել է նաեւ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային։

 

Comment here